Լրահոս

25.01.2014 10:29


Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է դի

Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է դի

Հունվարի 24-ին՝ ժամը 23.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարանններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ:
Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը