Լրահոս

21.01.2014 19:45


Լատվիայում ռուսական դպրոցները մինչև 2018թ.–ն հնարավոր է՝ վերացվեն

Լատվիայում ռուսական դպրոցները մինչև 2018թ.–ն հնարավոր է՝ վերացվեն

Լատվիայում հանրակրթական դպրոցների դասավանդման անցումը այլ լատիշերեն լեզվի նախատեսվում է 2018 թ. սեպտեմբերի 1-ից։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, երեքշաբթի փոխանցել է «Delfi» ինտերնետային աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է իրավական կարգավորման նախապատրաստում և սոցիալ–տնտեսական հիմնավորման գնահատում, որպեսզի 2018–ի սեպտեմբերի 1-ից պետական և տեղական ազգային փոքրամասնությունների կրթական օջախները սկսեն տիրապետել բոլոր կրթական ծրագրերին պետական լեզվով՝ բացառությամբ այն օտար լեզուների, որոնք անհրաժեշտ են ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթն ուսումնասիրելու համար։ Լատվիայում ապրում է 2 միլիոն մարդ, որից 44 տոկոսը ռուսալեզու է։ Երկրի կրթօջախների մեկ երրորդը ռուսերենով է դասավանդում, որը երկրում ունի օտար լեզվի կարգավիճակ։

Այս խորագրի վերջին նյութերը