Վրաստանում արգելվել է ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի հեռարձակումը
Ինչպես հաղորդում է «Новости-Грузия» գործակալությունը, Վրաստանի խորհրդարանը հուլիսի 31-ի արտահերթ նիստում փոփոխություններ է մտցրել «Հեռարձակման մասին» օրենքում՝ արգելելով սերիալների և ֆիլմերի հեռարձակումն օտար լեզուներով։
Արտասահմանյան սերիալներն այժմ կարելի է հեռարձակել միայն վրացերեն թարգմանությամբ, իսկ լիամետրաժ ֆիլմերը՝ բնօրինակի լեզվով, բայց վրացական լուսագրերով։ Այդպիսով, լիովին արգելվում է ռուսերեն թարգմանությամբ արտասահմանյան ֆիլմերի հեռարձակումը։
Լուսագրերով արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը կվերահսկվի ոչ միայն յուրաքանչյուր հեռուստաընկերությունում, այլև Ազգային հեռարձակումն ապահովող հանձնաժողովի կողմից։
Ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։