Լրահոս

09.12.2013 13:41


Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «BMW 520 i» մակնիշի ավտոմեքենան Վերին Արտաշատից Բերդիկ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ եզրում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոնեքենայի:
Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 45-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը