Լրահոս

04.12.2013 21:09


Լինդսի Լոհանը դատի է տվել GTA-ի ստեղծողներին

Լինդսի Լոհանը դատի է տվել GTA-ի ստեղծողներին

Հոլիվուդյան աստղ Լինդսի Լոհանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սակայն այս անգամ դատում են ոչ թե նրան, այլ հենց Լինդսին է պատրաստվում դատի տալ:

Հայտնի դերասանուհին պատրաստվում է դատի տալ լեգենդար GTA V խաղի ստեղծագործական խմբին։ Լինդսիի կարծիքով նրանք շահագործել են դերասանուհու կերպարն՝ առանց նրա թույլտվության: Չնայած այն հանգամանքին, որ փաստաբանները խորհուրդ չեն տալիս Լինդսիին նախաձեռնել դատական գործը, քանի որ խաղի պերսոնաժի և Լինդսիի միջև լուսանկարչական ոչ մի նմանություն չկա, այժմ Լինդսին պատրաստվում է դիմել դատարան և համապատասխան փաստաթղթեր է հավաքում:

Այս խորագրի վերջին նյութերը