Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի գործողություն էր ընթանում երթուղային տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացման դեմ։
Ցուցարարները Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխին մետաղադրամ նետելուց բացի՝ 50 և 100–դրամանոցներ են նետել նաև քաղաքապետարանի պատուհաններին՝ «Տարո՛ն, կշտացի՛ր» բացականչություններով։
Նրանք նաև հայտարարել են, թե շա՛տ լավ գիտեն՝ ո՛ր պաշտոնյան ո՛ր «գծատերն» է, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ու պահանջել են չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Բողոքի գործողությանը ներկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ցուցարարների մոտ դուրս եկած Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին կոնկրետ թվերով ներկայացրել է, որ անգամ գազի գնի թանկացման այս պայմաններում ուղեվարձի ինքնարժեքը 82–89 դրամից ավելի չի կազմում։ Սակայն տրանսպորտի վարչության պետն ընդգծել է, որ դա գերբեռնված երթուղայինների հաշվարկով է արված, և հիշեցրել է երթուղայինում «շախմատի ձի» դառնալու քաղաքացիների բողոքները։
–Ուղեվարձի բարձրացումը տանելու է նրան, որ մենք բացառելու են գերբեռնված երթուղայինները,–հայտարարել է Հ. Նավասարդյանը։
Բաբկեն Պիպոյանը, սակայն, պնդել է, որ հաշվարկը գերբեռնված երթուղայինների պարագայում չէ արված, և ուղևորվել է կառավարություն՝ դա ապացուցող թվերով փաստաթուղթը գործադրին հանձնելու։
Ցուցարարներ. «Տարոն Մարգարյանը ևս գծատեր է»

7or.am