Քաղաքական

19.07.2013 11:38


Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխին մետաղադրամ են նետել

Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխին մետաղադրամ են նետել

Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի գործողություն է տեղի ունենում երթուղային տրանսպորտի ուղեվարձի գինը 50 դրամով թանկացնելու դեմ։ Բողոքի գործողության մասնակիցները սա անվանում են նախազգուշացման ակցիա: Նրանք ոչ թե խնդրում կամ պահանջում են, այլ նախազգուշացնում են, որ չեն ենթարկվելու այդ որոշմանը` լայնամասշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով:

Ցուցարարները պարզել են «Ո՛չ անհիմն թանկացմանը», «Վարո՛րդ, միացի՛ր պայքարին» և նույնաբովանդակ այլ գրառումներով պաստառներ, իսկ նրանցից ոմանք բողոքի գործողության վայր են գնացել հեծանիվներով։

Ի դեպ, այն պահին, երբ Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը քաղաքապետարանի դիմաց պատասխանելիս է եղել լրագրողներին և բողոքի գործողության մասնակիցներին ամեն կերպ փորձել է հիմնավորել տրանսպորտի թանկացումը, ցուցարարներից մեկը նրա գլխին կոպեկ է նետել։ Սա շատ է վրդովեցրել խորհրդականին։

–Սենց ա, հա՞, կոպեկ եք գցում մարդու գլխին, հա՞,–բորբոքված ասել է նա՝ ճեպազրույցը կիսատ թողնելով և վիրավորված հեռանալով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը