«Արտակ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել». Հայկ Ալումյան
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Սյունիքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասնակից, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել:
ԳԱԼԱ-ն փորձեց նրա փաստաբան Հայկ Ալումյանից ճշտել ինֆորմացիայի իսկությունը, ով հաստատեց տեղեկությունը եւ փոխանցեց, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ Ալումյանը շեշտեց, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը նշեց նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպես է վերաբերում փաստաբանը Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին, նշեց, որ ակնհայտ անհիմն է մեղադրանքը: Իսկ հարցին, թե արդյոք զինդատախաղությունից պատասխան տրվել է Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու փաստաբանի դիմումին, վերջինս նշեց, որ չի տրվել և չգիտի, թե ինչու, ուստի առաջարկում է այդ հարցն ուղղել զինդատախազությանը:
Սակայն զինդատախազությունում հրաժարվում են պատասխանել որևէ հարցի :

Արաքս Մամուլյան
Աղբյուրը՝ galatv.am