Քաղաքական

30.05.2013 17:05


Արամ Կարապետյան. «Իրենք իրենց գլխին իրավիճակ են ստեղծում»

Արամ Կարապետյան. «Իրենք իրենց գլխին իրավիճակ են ստեղծում»

Այսօրվա ասուլիսին «7օր»-ը հարց է ուղղել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին, թե իշխանամետ լրատվամիջոցներում նկատվող հակառուսական տրամադրությունները, որոնք միտված են Հայաստանի բոլոր դժվարությունները Ռուսաստանի պատճառած անհարմարություններով բացատրելուն, ինչպե՞ս կարող են անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

–Ճիշտ եք, պրոպագանդան և ագիտացիան Սերժ Սարգսյանի կողմից հաճախ կիրառվող զենք են: Պրոպագանդան և ագիտացիան դարձել են մեր քաղաքականության անկյունաքարը: Ինչի մասին խոսում ես, կարկուտի մասին խոսում ես, միանգամից պրոպագանդիստական, ագիտացիոն գործընթաց է մեկնարկում։ Այդ իրենք չեն հասկանում, որ այդ ագիտացիան և պրոպագանդան վերջում իրենց գլխին է կոտրվելու: Գնալով վիճակն այնքան անելանելի է դառնալու, որ ամեն ինչի համար պատասխան են տալու: Թե աշխարհաքաղաքական դաշտում, թե ներքաղաքական դաշտում, թե տնտեսական դաշտում վիճակը գնալով բարդանում է, և խելագարված ամբոխները իշխանամետ քարոզչությանը ուշադրություն չեն դարձնում։ Իրենք իրենց գլխին իրավիճակ են ստեղծում: Հարցերը լուծել է պետք՝ միայն պրոպագանդայով կարկուտը չի կանգնի,–պատասխանել է Ա. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը