Լրահոս

29.05.2013 18:02


Գ. Եղիազարյան. «Պաշտպանության նախարարությունը պետք է վերլուծական առանձին բաժին բացի»

Գ. Եղիազարյան. «Պաշտպանության նախարարությունը պետք է վերլուծական առանձին բաժին բացի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանակում սպանությունների խնդրին` Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ փոխատենապետ Գուրգեն Եղիազարյանը դրական կարծիք հայտնելով Սեյրան Օհանյանի մասին` հանդես է եկել առաջարկով, հորդորով. բանակում ծայր առած սպանությունների այս շարքը կանգնեցնելու համար Պաշտպանության նախարարությունը պետք է մի առանձին վերլուծական բաժին բացի, որը դրվագ առ դրվագ կբացահայտի դրանց հիմքերը, պատճառները:

Սպանությունների մասին խոսելիս Գուրգեն Եղիազարյանը նշել է.

–Սպանում են ինչո՞ւ։ Սրա մասին բազմիցս ասել եմ. որովհետև բանակում տիրում են կալանավայրային բարքեր, բանակում մինչև այսօր ծանրոցին տուլիկ են ասում, հավաքվող գումարին ասում են պադագրև, բանակում երեխաներից գումարներ են հավաքում, ուղղարկում են տարբեր գողական կազմակերպությունների… Իսկ ի՞նչ է պետք անել այս ամեն ինչը կանգնեցնելու համար:

Գուրգեն Եղիազարյանը նախարարին մասնավորապես առաջարկում է անվտանգության համակարգում շուտափույթ բացել մի բաժին, որը բանակում օպերատիվ–հետախուզական գործունեություն կծավալի:

Փակագծերը բացելով՝ Գուրգեն Եղիազարյանը նշել է.

–Եթե ավելի բաց ասեմ, այո, այդ օպերատիվ ապարատը պետք է իրավունք ունենա բանակում հավաքագրումներ կատարելու, այսինքն պետք է ստեղծի գործակալական ցանց: Որտեղ չկա գործակալական ցանց, որտեղ չկա ներքին հաղորդագրություն, այնտեղ կլինեն սպանություններ, կտիրեն գողական բարքերը։ Ինչը որ կա, եկեք այս արատավոր երևույթները արմատախիլ անենք, հետո կարող եք այդ բաժինը փակել: Եթե առաջարկս հիշեցնում է Խորհրդային Միության ժամանակ գործող հատուկ, այսպես ասած ասաբիստներին, ապա սխալված կլինեք, նման գործունեություն կատարել են չինացիները դեռ Ցին դինաստիայի ժամանակներից, երբ առաջին հավաքագրումներն են կատարել ինչպես թշնամու բանակի, այնպես էլ սեփական բանակի ներսում»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ վերոնշյալ առաջարկներն ու ստուգումները կարող են վերջնականապես հանգուցալուծել ստեղծված վիճակը, նամանավանդ որ Հայաստանը Ռուսաստանի նման հսկայածավալ տարածքներ չունի, և նրա հյուսիսից հարավ մեքենայով կարելի է հասնել ընդամենը հինգ ժամում:

Այս խորագրի վերջին նյութերը