Լրահոս

29.05.2013 13:43


Գուրգեն Եղիազարյան. «Փրկությունը իշխանափոխությունն է, այլ ճանապարհ չկա»

Գուրգեն Եղիազարյան. «Փրկությունը իշխանափոխությունն է, այլ ճանապարհ չկա»

Այսօր լրագրողների հետ հանդպմանը անդրադառնալով երկրի սացիալ–տնտեսական իրավիճակին՝ ՍԴՀԿ փոխատենապետ Գուրգեն Եղիազարյանը տարակուսանք է հայտնել աղքատության մակարդակը 12 տոկոսից 39 տոկոսի հասցրած վարչապետի և կառավարության վերնշանակման կապակցությամբ:

Խոսելով արտագաղթի ահագնացող ծավալներից՝ Գուրգեն Եղիազարյանը նշել է.

–Կանգնում ասում են՝ էս քոչի, էս ղարիբի մասին երգերը միշտ էլ եղել են: Այդ երգերը միշտ եղել են յաթաղանի տակ, թուրքն ա յաթաղանը ճոճել մարդկանց գլխին, երկու միլիոն մարդ ա մորթել, մարդիկ իրենց հայրենիքը լքել են։ Թո՞ւրք եք, որ հիմա էլ մարդիկ երկիրը լքում են։ Սիբիրի կայացման ռուսական ծրագիրը մինչև 2016թ. արդեն փակվել է, ծրագրի ավարտից երեք տարի առաջ մարդիկ արդեն տեղերը լրացրել են:

Ի՞նչ է, եթե այդ երգերը միշտ էլ եղել են, հիմա էլ պետք է լինեն օտարության մեջ տարագի՞ր հայերի երգերը: Ավելի լավ չի՞ լինի՝ հավաքվեք, 15-20 հոգով վերանաք այստեղից, ազատվենք ազգովին»:

Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին խոսելիս բանախոսը նշել է, որ օր օրի կյանքը վատանում է, մարդ երեխա չի կարողանում պահել, այսօր մարդիկ իրենց բնակարանները մտնել չեն կարողանում, որովհետև իրենցը չեն արդեն, բանկերին են տվել:

Գնացեք գյուղեր, 60-70 տոկոս մարդիկ հողը և տները դրել են բանկերում, որպեսզի մի կտոր հաց հասցնեն իրենց երեխաներին։ Այսպես ի՞նչ է լինելու: Այս մարդիկ բոլորը գնացող են, մեկ-մեկ վաճառելու են, տան բանկերին, որ սրանք թալանեն ու չկշտանան, և թողնելու են գնան: Տեսեք ինչ է ասում Ալիևը։ Ասում է՝ ինչո՞ւ պետք է զենքով գնանք, իրենք իրենց ոչնչացնում են, սպասենք մի հինգ տարի էլ, ընդհանրապես հայ չի մնա այդ երկրում։ Եկան կեղծեցին, վերջին տականքությունն արեցին, եկան իշխանության։ Եկաք, որ վարչապետ կոչվածի բանաձևը իրականացնեք, այն, որ ասում էր՝ ի՞նչ անենք՝ թողենք, որ մնան հեղափոխությո՞ւն անեն,–ասել է բանախոսը:

Բանակում տեղի ունեցող սպանությունների վերաբերյալ էլ Գուրգեն Եղիազարյանը նշել է՝ արտագաղթի պատճառներից է այն, որ բանակային տարիքի երեխա ունեցողները որդիների հետ երկրից հեռանում են, որպեսզի նրանք բանակ չգնան.

–Իմ հայրենիքի երեխան է զոհվում այդ բանակում, խաղաղ պայմաններում։ Երբ պատերազմի դաշտում երեխա են կորցնում, ծնողը պարզ, լայն ճակատով է ման գալիս, քանի որ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի։ Բա ինչ ասեն խեղճ մարդիկ, որոնց երեխաներին հոշոտում են հենց այնպես:

Գուրգեն Եղիազարյանը նշել է, որ բոլոր խնդիրների միակ, առաջին և վերջին, շուտափույթ փրկությունը իշխանափոխությունն է, այլ ճանապարհ ուղղակի չկա: Ըստ նրա՝ այս ամենի պատճառը կեղծված ընտրություններն են, քանի որ եթե երկրի նախագահն իմանա, որ իր խամաճիկներով ու գերեզմնոցի դիակներով չի վերարտադրվելու, ժողովուրդն է իրեն ձայն տվողը, ամեն երեխայի կյանքի համար ինքը պատասխանատու պետք է դառնա:

Այս խորագրի վերջին նյութերը