Կարակասի մերկապարի ակումբում հրազենից վիրավորվել է ԱՄՆ–ի ռազմական կցորդը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մերկապարի ակումբներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ԱՄՆ–ի ռազմական կցորդ Ռոբերտո Էսկալյեն և դեսպանատան մեկ այլ աշխատակից:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը, դեպքը մայիսի 28–ին տեղի է ունեցել բարձր համարում ունեցող Չակաո շրջանի «Անգելուս» ակումբում:
Թե՛ տեղացիների, և թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում ճանաչված այդ ակումբում հաճախորդների միջև ծագած փոխհրաձգության ժամանակ Էսկալյեն վիավորվել է ոտքից, իսկ երկրորդ դիվանագետը փորի շրջանում թեթև վնասվածք է ստացել:
Կարակասի ԱՄՆ դեսպանատնիցտեղեկատվությունը հաստատել են՝ նշելով, որ վերքերը դիվանագետների կյանքին չեն սպառնում։