Սիրիայի քաղաքացիական պատերազմը Լիբանանում էլ է տարածվում
Ուրբաթ գիշերը Լիբանանի հյուսիսում՝ Տիպոլի քաղաքի սուննիների Բաբ ատ Տաբանա և ալավիական Ջեբել-Մոսխեն թաղամասերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ առնվազն 5 հոգի զոհվել է, տասնյակները վիրավորվել են։ Առնվազն 5 մարդ զոհվել է։
Նվազագույնը 5 մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել Լիբանանի հյուսիսում, Տրիպոլիի՝ սուննիներով բնակեցված Բաբ ատ Տաբանա և ալավիներով բնակեցված Ջաբել–Մոխսեն թաղամասերի միջև ուրբաթ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Փոխհրաձգության ժամանակ օգտագործվել են ինչպես թեթև հրազեն, այնպես էլ խոշոր տրամաչափի գնդացիրներ և ականանետներ:
Որոշ տվյալներով՝ երկու համայքների միջև զինված բախումները վերսկսվել են այն բանից հետո, երբ ալավիները իմացել են, որ սուննիները իբր թե պատրաստվում են վճռական հարձակման անցնել:
Հիշեցնենք, որ Տրիպոլիում մարտերը սկսվեցին մեկ շաբաթ առաջ՝ Սիրիայում լարվածության աճի համապատկերին, որտեղ բանակը անցավ հակահարձակման: Լիբանանյան սուննիները աջակցում են սիրիայի ապստամբներին, իսկ ալավիները աջակցում են Բաշար Ասադի իշխանությանը, և Սիրիայում ծավալվող իրադարձությունները Լիբանանի վրա լուրջ ազդեցություն են ունենում։