ԱՄՆ-ում աղետի է ենթարկվել ուղևորատար ոչ մեծ ինքնաթիռ: Վթարված «Piper PA 34» ինքնաթիռը Մասաչուսեթսի նահանգի Բեդֆորդ քաղաքից ծանր հիվանդների էր տեղափոխում Նյու Յորք նահանգի Հռոմ քաղաք:
Ավիաաղետը տեղի է ունեցել ժամանման վայրից 90 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 3 ուղևոր՝ երկու կին և մեկ տղամարդ. նրանք մահացել են։ Օդաչուին որոնելու աշխատանքները դեռևս շարունակվում են:
Ականատեսների խոսքերով՝ ինքնաթիռն օդում մասերի է բաժանվել: Աղետի ենթարկված ինքնաթիռի կտորների մեծ մասը ընկել է անտառապատ տարածքում գտնվող լճակի մեջ, ինչը բարդացնում է օդաչուի որոնողական աշխատանքները:
Նյու Յորքի երկնքում ինքնաթիռ է վթարվել

Աղետի պատճառները հետաքննվում են: