Աշխարհ

24.05.2013 12:03


Սիրիայի հեղափոխական ուժերն ու ընդդիմադիրները Ստամբուլում «անցումային» կառավարություն են ձևավորում

Սիրիայի հեղափոխական ուժերն ու ընդդիմադիրները Ստամբուլում «անցումային» կառավարություն են ձևավորում

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիայի ներկայացուցիչները հավաքվել են Ստամբուլում, որպեսզի ձևավորեն իրենց «ամցումային» կառավարությունը և կողմնորոշվեն «Ժնև 2» խորհրդաժողովին մասնակցության հարցում: Հանդիպումը կտևի մինչև մայիսի 25-ը:

Ինչես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, համաժողովի ընթացքում նախատեսվում է վերափոխել կոալիցիայի ղեկավարության կազմը. այն բաղկացած կլինի գլխավոր քարտուղարից, նրա երեք տեղակալներից և ընդդիմադիր ուժերի 63 ներկայացուցիչներից: Բացի այդ, նախատեսվում է, որ կհաստատվի անցումային կառավարության ղեկավար Հասան Հիտոյի նշանակած կառավարության կազմը, որը պետք է դառնա Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հակառակորդների իշխանության գործադիր թևը:

Հաղորդվում է նաև, որ Ազգային կոալիցիայի մասնակիցները կփորձեն հստակեցնել խաղաղ կարգավորման «Ժնև 2» խորհրդաժողովին իրենց մասնակցությունը: Հիշեցնենք, որ խորհրդաժողովի կազմակերպման գաղափարը պատկանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

«CNN TURK»-ի հաղորդմամբ՝ կոալիցիայի անդամներից մի քանիսը կտրականապես դեմ են Ասադի վարչախմբի հետ բանակցությունների գաղափարին, բայց կան նաև այնպիսիք, ովքեր բանակցային սեղանի շուրջը նստելուն դեմ չեն։

Հիշեցնենք, որ կառավարության կազմավորման վերաբերյալ խորհրդակցությունները Հիտոն սկսել էր դեռևս ապրիլի սկզբին: Չնայած դրան, մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում նաև Սիրիայում գործողներից, հրաժարվել են ճանաչել նոր վարչապետին, որը համարվում է սիրիական «Մահմեդական եղբայրներ»-ի դրածոն:

Այս խորագրի վերջին նյութերը