Լրահոս

23.05.2013 14:46


Անկարայի կենտրոնում Չեչնիայի պատվո հյուպատոսին են գնդակահարել

Անկարայի կենտրոնում Չեչնիայի պատվո հյուպատոսին են գնդակահարել

Չորեքշբթի երեկոյան Անկարայում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում Չեչնիայի պատվավոր հյուպատոսի վրա:

Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ Անկարայում սպանվել է Թուրքիայիում Չեչնիայի պատվավոր հյուպատոս Մեդետ Ունլյուն: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սպանությունը տեղի է ունեցել չորեքշաբթի` մայիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում:

Ըստ «Հուրիեթ» թերթի՝ պատվո հյուպատոսի տուն չվերադառնալով մտահոգված հարազատները դիմել են ոստիկանություն, զոհի գրասենյակ ժամանած ոստիկաններն էլ հայտնաբերել են նրա դին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ինքնությունը չպարզված երկու անձ պատվո հյուպատոսի վրա է հարձակվել մայրաքաղաքի կենտրոնում: Անձանցից մեկը վարել է ավտոմեքենան, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով կրակել է Մեդետ Ունլյուի վրա: Սպանությունից անմիջապես հետո հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել:

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը հետախուզում է կասկածյալներին, որոնց հաջողվել է նկարահանել հարևան շենքի վրա տեղադրված տեսախցիկներով:

http://lifenews.ru/news/114195

Այս խորագրի վերջին նյութերը