Աշխարհ

22.05.2013 11:12


Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են տարածաշրջան

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են տարածաշրջան

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են տարածաշրջան: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 17-ին Կրակովում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացած ՌԴ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիման ժամանակ Լավրովը հայտարարել էր՝ չպետք է շտապողական գնահատականներ տալ, թե լճացում է նկատվում, և բանակցություններից ոչինչ չի ստացվի:

Լավրովը նաև նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտող երկու կողմերի համար:

«Եկեք վերցնենք Մադրիդյան այն 6 սկզբունքները, որն ընդունելի են Հայաստանի համար և այդ կմախքի վրա «միս դնենք», որը կոչվում է համապարփակ խաղաղ համաձայնություն»,-իր հերթին հայտարարել էր Մամեդյարովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը