Սերժ Սարգսյանի «վաստակավոր մրցակիցների» ճամբարում իրարանցում է։ Պատճառն այն է, որ Սերժը պատրաստակամություն է հայտնել պաշտոնների շուրջը թուղթ ու գրիչով քննարկումներ սկսել։
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել. մեկը չի ուզում ընդդիմություն աշխատել հին ձևով, իսկ մյուսը չի կարող առանց աշխատանք մնալ նախկինի պես։ Այսինքն՝ «հեղափոխական» վիճակ է ստեղծվել։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանինառաջարկել է գլխավորել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը և իշխանության օժանդակությամբ կայանալ որպես «հզոր ընդդիմություն»։ Րաֆֆին մերժել է այդ առաջարկը՝ համարելով այն փշրանք։
Սերժը նույն առաջարկը չի արել մյուս «վաստակավորին»՝ Պարույր Հայրիկյանին, բայց վերջինս պատրաստակամություն է հայտնել «Շնից մազ պոկելն էլ քյար է» թեմայով վերցնել այն, ինչ չի ուզում Րաֆֆին։
Փաստորեն, Րաֆֆիի մերժելու մեջ Պարույրն իր համար բացված դուռ ու դատարկ աթոռ է տեսել և անմիջապես ինքնաառաջադրվել չեղած հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ հասկացնելով, որ իր նշանակումը որևէ կերպ չի խոչընդոտի Սերժ–Րաֆֆի նամակագրությանն ու քննարկումներին։
Սերժը դեռ չի արձագանքել Պարույրի «մեսիջներին»։ Երևի սպասում է Րաֆֆիին։
Մնում է հասկանալ Սերժի «մրցակիցներից» երրորդի՝ Հրանտ Բագրատյանի գլխին գալիքը։ Հետաքրքրիր է՝ ինչու՞ նա թատերաբեմում չի երևում։ Չէ՞ որ ընտրական փուլում Բագրատյանն էլ էր Սերժի համար «վաստակավոր մրցակից» խաղում։ Բագրատյանն իր ինքնահավանությամբ, համեստությամբ և չափազանցված ինքնագնահատականով չի զիջում ո՛չ Րաֆֆուն, ո՛չ Պարույրին և հետևաբար՝ նույնպես կարող է թուղթ ու գրիչ վերցնել։
Դատելով ամենից՝ Հրանտի ու Սերժի միջև որոշակի պայմանավորվածություններ են խախտվել։ Արդյունքում՝ դաշտը մնացել է «կտրիճներին»։ Ամեն ինչ առայժմ կախված է հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի ախորժակից։ Խոսքս Րաֆֆու՝ պաշտոններ ստանալու ախորժակի մասին է։
«Հեղափոխական» իրավիճակ
Սերժ Սարգսյանի «վաստակավոր մրցակիցների» ճամբարում իրարանցում է։ Պատճառն այն է, որ Սերժը պատրաստակամություն է հայտնել պաշտոնների շուրջը թուղթ ու գրիչով քննարկումներ սկսել։
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել. մեկը չի ուզում ընդդիմություն աշխատել հին ձևով, իսկ մյուսը չի կարող առանց աշխատանք մնալ նախկինի պես։ Այսինքն՝ «հեղափոխական» վիճակ է ստեղծվել։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է գլխավորել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը և իշխանության օժանդակությամբ կայանալ որպես «հզոր ընդդիմություն»։ Րաֆֆին մերժել է այդ առաջարկը՝ համարելով այն փշրանք։

Սևակ Մինասյան