Լրահոս

11.02.2013 12:41


Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած իր դիմումը

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած իր դիմումը

Այսօր՝ 12.25-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ՝ իր երեկ ներկայացարած դիմումը հետ վերցնելու համար։

Նա դիմումն ուղարկել է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի միջոցով։ Այս մասին Ա1+-ին հայտնել է ՍԴ մամուլի պատասխանաու Հովհաննես Պապիկյանը։

Հիշեցնենք, որ  երեկ՝  փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրել էր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ այսօր մինչեւ ժամը 16.30-ը։

Ավելի ուշ, երեկոյան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոց նրան այցի էր գնացել Սերժ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը