Լրահոս

24.01.2013 15:35


Մեդվեդևն ու Իվանիշվիլին զրուցել են

Մեդվեդևն ու Իվանիշվիլին զրուցել են

Դավոսում՝ Տնտեսական համաժողովի շրջանակներում, հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ իրար հետ զրուցել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Այդ ընդունելությանը ներկա ռուս գործարարներից մեկը «Նովոստի» գործակալությանն ասել է, որ Իվանիշվիլին ինքն է մոտեցել Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե զրուցել են։

Այս խոսակցության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։

Նշենք, որ սա 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո այս երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած առաջին շփումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը