Լրահոս

24.01.2013 10:10


Հիլարի Քլինթոնը կորցրել է ինքնատիրապետումը՝ քննարկումների ժամանակ բռունցքներով հարվածել է սեղանին, անկանոն բղավել (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնը կորցրել է ինքնատիրապետումը՝ քննարկումների ժամանակ բռունցքներով հարվածել է սեղանին, անկանոն բղավել (տեսանյութ)

Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների դեսպան Քրիս Սթիվենսի սպանության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ սուր վիճաբանություն է ծագել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Սենատի վերին պալատի անդամների միջև։

Բանավեճն էլ ավելի է թեժացել, երբ սենատոր Ռոն Ջոնսոնը Քլինթոնին մի քանի անգամ հարցրել է՝ «ինչո՞ւ է Պետքարտուղարությունը մոլորության մեջ գցել ԱՄՆ ժողովրդին՝ պատմելով, թե Բենգազիում բողոքի գործողությունները վերաճել են անկարգությունների, այն դեպքում, երբ իրականում խոսք է գնում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դեմ նախապես ծրագրված, կանխամտածված հարձակման մասին»:


Քլինթոնը սկզբում փորձում էր բացատրել, որ Պետքարտուղարության աշխատակիցները ժամանակ չեն ունեցել պարզել, թե ինչ է կատարվում Բենգազիում, այնուհետև նշել, թե իր մոտ կասկած չի եղել, որ դեսպանատան վրա հարձակվել են իսլամիստ գրոհայինները:


Սակայն Ջոնսոնի 4-րդ անգամ կրկնած նույն հարցն արդեն հունից հանել է պետքարտուղարին՝ հասցնելով նրան հիստերիայի։

Քլինթոնը սկսել է ձեռքերը թափահարել, բռունցքներով սեղանին հարվածել, անկանոն բղավել... Ի վերջո նա հայտարարել է, թե որևէ նշանակություն չունի, այն, որ դեսպանատան մոտ ցույց կար, թե «որևէ մեկը դուրս էր եկել փողոց 4 ամերիկացու սպանելու մտադրությամբ»: Պետքարտուղարը բղավելով ընդգծել է, թե կարևորը մարդասպաններին գտնելն ու պատժելն է։

Քլինթոնի բացատրությունները չեն բավարարել սենատոր Ջոն Մըքեյնին, ով փորձել է իր հարցերով Քլինթոնին ընդունել իր մեղավորությունը կատարվածում։

Այս խորագրի վերջին նյութերը