Լրահոս

06.12.2012 15:55


ՀՀԿ պատգամավորը չգիտի ինչպես պայքարել արտագաղթի դեմ

ՀՀԿ պատգամավորը չգիտի ինչպես պայքարել արտագաղթի դեմ

Այսօր ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը բավական ճոխ բառապաշարով է ներկայացրել  ՀՀ պետբյուջեի խնդիրները՝ ասել է.

–Բոցաշնչությունը բնորոշ է Բագրատյանին, և դա էլ քննադատելի չէ, որովհետև այդ մարդու խառնվածքն է այդպիսին։ Իհարկե, քննադատության մեջ կային նաև առողջ հատիկներ, էնպես չի, որ ամեն ինչ օդից է վերցնում։

Լրագրողի ակնարկին, թե մինչ մենք բացատրություններ ենք փնտրում, մարդիկ թողնում են և հեռանում, նա պատասխանել է, թե գործոնները, որոնք մարդկանց դրդում են լքել Հայաստանը,  շատ են։

 –Մեկը չի, որ ասես՝ այս պատճառով են մարդիկ գնում։ Դրա դեմ ոնց պետք է պայքարել, ես չգիտեմ, բայց գիտեմ մի քանի գործոններ, որով կարելի է դրանք վերացնել և դրանով միգուցե կրճատել արտագաղթը։ Դրանք են՝ անարդարությունը՝ սկսած դատաիրավական համակարգի ոչ ճիշտ աշխատանքից, չինովնիկական կամայականություններից։ 2–րդ գործոնը մեր տնտեսական իրավիճակն է, որն ունի  իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Դա մեր շուկայի փոքրությունն է, որը, իհարկե, մարդու տեղը նեղացնում է։  3–րդ գործոնը հոգեբանականն է։ Մեր ժողովուրդը միշտ միգրացիայի միտում ունեցող ժողովուրդներից է եղել, հետո՝ թքածը չլզող ազգ ենք,–ասել է Մ. Բադեյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը