ՀՀԿ պատգամավորը չգիտի ինչպես պայքարել արտագաղթի դեմ
Այսօր ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը բավական ճոխ բառապաշարով է ներկայացրել ՀՀ պետբյուջեի խնդիրները՝ ասել է.
–Բոցաշնչությունը բնորոշ է Բագրատյանին, և դա էլ քննադատելի չէ, որովհետև այդ մարդու խառնվածքն է այդպիսին։ Իհարկե, քննադատության մեջ կային նաև առողջ հատիկներ, էնպես չի, որ ամեն ինչ օդից է վերցնում։
Լրագրողի ակնարկին, թե մինչ մենք բացատրություններ ենք փնտրում, մարդիկ թողնում են և հեռանում, նա պատասխանել է, թե գործոնները, որոնք մարդկանց դրդում են լքել Հայաստանը, շատ են։
–Մեկը չի, որ ասես՝ այս պատճառով են մարդիկ գնում։ Դրա դեմ ոնց պետք է պայքարել, ես չգիտեմ, բայց գիտեմ մի քանի գործոններ, որով կարելի է դրանք վերացնել և դրանով միգուցե կրճատել արտագաղթը։ Դրանք են՝ անարդարությունը՝ սկսած դատաիրավական համակարգի ոչ ճիշտ աշխատանքից, չինովնիկական կամայականություններից։ 2–րդ գործոնը մեր տնտեսական իրավիճակն է, որն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Դա մեր շուկայի փոքրությունն է, որը, իհարկե, մարդու տեղը նեղացնում է։ 3–րդ գործոնը հոգեբանականն է։ Մեր ժողովուրդը միշտ միգրացիայի միտում ունեցող ժողովուրդներից է եղել, հետո՝ թքածը չլզող ազգ ենք,–ասել է Մ. Բադեյանը։

7or.am