Լրահոս

17.11.2012 09:45


Ռոբերտո Կառլոս. Մեսսիի սենյակում մրցանակների համար էլ տեղ չկա, ուստի ես ոսկե գնդակը կտայի Ռոնալդուին

Ռոբերտո Կառլոս. Մեսսիի սենյակում մրցանակների համար էլ տեղ չկա, ուստի ես ոսկե գնդակը կտայի Ռոնալդուին

Ռուսաստանի «Անժի» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Կառլոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակ-2012»-ի քվեարկության վերաբերյալ:

 «Իհարկե, բոլորը խոսում են Մեսսիի մասին: Բայց ինձ թվում է, նա բավականաչափ տիտղոսներ է նվաճել: Իր սենյակում, երևի, մրցանակների համար արդեն տեղ էլ չկա: Ուստի ես կքվեարկեի Կրիշտիանու Ռոնալդուի օգտին: Նա բացառիկ ֆուտբոլիստ է՝ ունակ ամենատարբեր միջոցներով հաղթելու բոլոր մրցավեճերում: Նա արժանի է այդ պարգևին»,-ասել է Կառլոսը:

Այս խորագրի վերջին նյութերը