Լրահոս

17.11.2012 09:35


Էրդողան. «Անկարան ու Թել Ավիվը չեն բանակցի Գազայի շուրջ»

Էրդողան. «Անկարան ու Թել Ավիվը չեն բանակցի Գազայի շուրջ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ բանակցել Իսրայելի իշխանությունների հետ՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման թեմայով։ Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը։

«Թուրք-իսրայելյան հարաբերություններն այս պահին զրոյական են, դրա համար էլ անիմաստ է խոսել Անկարայի և Թել Ավիվի միջև բանակցությունների մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածները դադարեցնելու շուրջ»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ բանակցություններն Իսրայելի հետ պետք է անցկացնեն այն պետությունները, որոնք ունեն սերտ հարաբերություններ նրա հետ։ 

Այս խորագրի վերջին նյութերը