Լրահոս

16.11.2012 10:16


Օբաման Մուրսիին կոչ է արել Եգիպտոսի ազդեցությունն օգտագործել Գազայում բռնություններին վերջ տալու համար

Օբաման Մուրսիին կոչ է արել Եգիպտոսի ազդեցությունն օգտագործել Գազայում բռնություններին վերջ տալու համար

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի իր գործընկեր Մուհամեդ Մուրսիին կոչ է արել Գազայի հատվածում  բռնություններին վերջ դնելու համար օգտագործել իր երկրի ազդեցությունը։ Այս մասին գրում է «Գվարդիան»-ը։

 Միաժամանակ, ԱՄՆ կառավարությունը պահանջել է, որ ՀԱՄԱՍ-ը դադարեցնի Իսրայելի տարածքների հրթիռակոծումը և պնդում է, որ գործողությունների պատասխանատվությունը կրում է հենց այս խմբավորումը։  Այս կոչին ի պատասխան՝ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ երկրի վարչապետ Հիշամ Քանդիլը մի շարք նախարարների ուղեկցությամբ կայցելի Գազայի հատված։ Այս լուրը մեծ ոգևորությամբ է ընդունվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

 «Մենք ողջունում ենք այս այցը և կրկին համոզվում, որ Եգիպտոսի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են պաղեստինցիների կողքին»,-նշել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։

 Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Քամել Ամըրն իր հերթին ԱՄՆ-ին կոչ է արել «առանց հապաղելու միջամտել Գազայի հատվածում հրեական կողմի ագրեսիան դադարեցնելու համար»։ Սակայն Միացյալ Նահանգները հրաժարվել է որևէ քայլ անել՝ ամեն ինչի համար մեղադրելով ՀԱՄԱՍ–ին։

Այս խորագրի վերջին նյութերը