Թուրք պատգամավոր. «Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող 2 սարք է հայտնաբերվել»
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Թեքինը հայտարարել է, թե երկրի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գրասենյակից գաղտնալսող երկու սարք է հայտնաբերվել։
Թուրք պատգամավորի պնդմամբ՝ հենց այդ պատճառով էլ վերջերս Էրդողանը փոխել է իր թիկնապահներին։ «Սյոզջու» պարբերականի փոխանցմամբ՝ Թեքինը նաև պնդել է, թե խորհրդարանում նրա սենյակը գրեթե թալանվել է.
–Այստեղից դիմում եմ վարչապետ Էրդողանին՝ սենյակիցդ արդյոք գաղտնալսող սարք հայտնաբերվե՞լ է, քեզ ո՞վ է գաղտնալսում, ո՞ր հետախուզական ծառայությունն է հետևում, այդ սարքի միջոցով ո՞ր գաղտնի հանդիպումներն են գաղտնալսվել։