Քաղաքական

14.11.2012 12:03


Արմեն Մարտիրոսյանը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին. «Նա սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել»

Արմեն Մարտիրոսյանը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին. «Նա սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել»

«iLur.am»–ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը, ասել է.

«Չկա մեկնաբանելու խնդիր, Րաֆֆի Հովհաննիսյանը երբևիցե չի ասել, որ ընտրագրավի վճարման խնդիր ունի, սխալ ինֆորմացիա է, Վարդան Սեդրակյանն էլ սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ընտրարշավը կազմակերպելու գործում քաղաքացիների ֆինանսական աջակցության կարիքն ունի:

Այս խորագրի վերջին նյութերը