Լրահոս

14.11.2012 11:19


Թուրքիան տարհանում է Սիրիային սահմանակից վայրերի բնակիչներին

Թուրքիան տարհանում է Սիրիային սահմանակից վայրերի բնակիչներին

Թուրքիան սկսել է տարհանել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Ջեյլանփնար բնակավայրի մի քանի գյուղերի բնակիչներին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ»-ը, բնակավայրի դպրոցները մինչև շաբաթվա վերջը չեն աշխատելու։

Երեկ ողջ օրվա ընթացքում սահմանի սիրիական կողմում՝ Ռասուլայն բնակավայրի մոտ, կառավարական ուժերի ու ապստամբների միջև բախումները շարունակվել են։  Սիրիական կառավարական զորքերին պատկանող կործանիչները թուրքական բնակավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ռմբակոծել են Ռասուլայնում գտնվող զինյալներին։

 Այսօր արդեն ավելացվել է ավտոբուսային երթուղիների թիվը Ջեյլանփնարից դեպի հարևան մարզեր։ 

Այս խորագրի վերջին նյութերը