Լրահոս

14.11.2012 09:53


Պուտինը հաստատել է. դեկտեմբերի 1-ից ՌԴ–ում բոլոր միգրանտները պետք է ռուսերենի քննություն հանձնեն

Պուտինը հաստատել է. դեկտեմբերի 1-ից ՌԴ–ում բոլոր միգրանտները պետք է ռուսերենի քննություն հանձնեն

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է օրենքը, որն աշխատանքային միգրանտներին պարտավորեցնում է ռուսերենի իմացության քննություն հանձնել: Օրենքը ուժի մեջ կմտնի 2012թ. դեկտեմբերի 1-ից։

Ռուսերենի իմացությունը պետք է հավաստել համապատասխան փաստաթղթով, ինչպես աշխատանք ստանալիս, այնպես էլ Ռուսաստանում աշխատանքի թույլտվությունը երկարաձգելիս: Նման փաստաթուղթ կարող է համարվել ռուսաց լեզվի «Ռուսերենը որպես օտար լեզու» պետական քննության վկայականը, կրթության վերաբերյալ փաստաթուղթը (ընդհանուր միջնակարգ կրթության ծավալից ոչ ցածր), որը տրվել է օտարերկրյա պետության կողմից և ճանաչվում է Ռուսաստանում, նոտարական հաստատմամբ ռուսերեն թարգմանությամբ:

Միաժամանակ, այս օրենքը չի վերաբերում այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է։ Ռուսաստանից բացի, պետական լեզվի կարգավիճակ այժմ ռուսերենը ունի նաև Բելառուսում և Հարավային Օսիայում:

Այս խորագրի վերջին նյութերը