Լրահոս

14.11.2012 09:33


Արևի խավարումը սկսվել է. տեսնում են միայն ավստրալացիները (տեսանյութ)

Արևի խավարումը սկսվել է. տեսնում են միայն ավստրալացիները (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»–ը՝ Երկիր մոլորակի վրա Արեգակի լրիվ խավարում է սկսվել։ Լուսադեմին Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ գտնվող Քերնս քաղաքը սուզվել է խավարի մեջ։ Խավարումը տեսնելու համար քաղաքային լողափ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, որոնց իշխանությունները նախապես խնդրել էին արևապաշտպան ակնոցներ կրել։

 Չնայած լրիվ խավարմանը, արևային ճառագայթումը շարունակում է շատ հզոր լինել։ Խավարման օրը Քերնս են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ. խավարումը կարելի է տեսնել միայն Ավստրալիայի հյուսիսում։

Այս խորագրի վերջին նյութերը