Իսրայելը մերժել է պաղեստինցիների զինադադարի առաջարկը
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հաստատել է Գազայի հատվածում նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին շշուկները և փաստացիորեն մերժել զինադադար հաստատելու վերաբերյալ պաղեստինցի գրոհայինների առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Նախարարն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը և ահաբեկչական այլ կազմակերպություններ արդեն իրենց վրա զգում են բանակի հարվածները:
«Սակայն ամեն ինչ դեռ չի ավարտվել, և մենք կորոշենք՝ ինպես և երբ գործել»,–ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գազայի հատվածի հիմնական պաղեստինյան խմբավորումները, ներառյալ անկլավում իշխող ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել էին Իսրայելի հետ կրկին զինադադար հաստատելու պատրաստակամության մասին։