Լրահոս

13.11.2012 16:40


Իսրայելը մերժել է պաղեստինցիների զինադադարի առաջարկը

Իսրայելը մերժել է պաղեստինցիների զինադադարի առաջարկը

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հաստատել է Գազայի հատվածում նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին շշուկները և փաստացիորեն մերժել զինադադար հաստատելու վերաբերյալ պաղեստինցի գրոհայինների  առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ 

Նախարարն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը և ահաբեկչական այլ կազմակերպություններ արդեն իրենց վրա զգում են բանակի հարվածները:

«Սակայն ամեն ինչ դեռ չի ավարտվել, և մենք կորոշենք՝ ինպես և երբ գործել»,–ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գազայի հատվածի հիմնական պաղեստինյան խմբավորումները, ներառյալ անկլավում իշխող ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել էին Իսրայելի հետ կրկին զինադադար հաստատելու պատրաստակամության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը