Լրահոս

13.11.2012 11:54


Քիմ Քարդաշյանը դիմել է իր երկրպագուներին դրամահավաքի կոչով. «Օգնենք Սիրիայի հայ համայնքին»

Քիմ Քարդաշյանը դիմել է իր երկրպագուներին դրամահավաքի կոչով. «Օգնենք Սիրիայի հայ համայնքին»

Ինչպես տեղեկացնում է «Asbarez.com»–ը՝  հանրահայտ Քիմ Քարտաշյանը սիրիահայերի օգնության արշավ է սկսել: Քիմը իր բլոգում տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը.

 «Ես ցանկանում են ձեզ հետ կիսել մի բան, որը շատ կարևոր է ինձ համար, և որի մասին ձեզնից շատերը կարող են նույնիսկ տեղյակ չլինել: Այժմ Սիրիան ավելի քան 100 հազ. հայերի տունն է, որոնցից շատերը այնտեղ են փախել Հայոց ցեղասպանության ժամանակ: Սակայն վերջին տարիներին սիրիական բանակի և ապստամբների միջև սկսված մարտերի պատճառով հազարավոր սիրիահայեր են տուժել: Հայկական եկեղեցիներն ավերվել են, տները՝ հրդեհվել ու թալանվել, հազարավոր հայեր գործազուրկ են և գտնվում են կարիքի մեջ: Հազարավոր հայեր տարհանվել են իրեն տներից, տասնյակ անմեղ քաղաքացիներ են սպանվել, տասնյակ հազարավորները ջանում են սնունդ և ապաստան գտնել:

Սիրիահայերի օգնության հիմնադրամը (The Syrian Armenian Relief Fund) ստեղծվել է գումար հավաքելու համար՝ սնունդ և ջուր բաշխելու, բժշկական օգնություն, ապաստան և երեխաներին կրթությունը շարունակելու հնարավորությամբ ապահովելու նպատակով:

Իմ հայկական արմատներն աներևակայելի կարևոր են ինձ համար, և ես կարծում եմ՝ կարևոր է այդ մասին իրազեկվածության բարձրացումը»:

Այս խորագրի վերջին նյութերը