ԱՄՆ–ի 20 նահանգ կարող են անկախանալ և առանձին կառավարություն ստեղծել. սկսվել է ստորագրահավաք
ԱՄՆ-ի 20 նահանգներում 100 հազ.–ից ավելի ամերիկացիներ խնդրագրեր են ստորագրել երկրի կազմից իրենց նահանգների դուրս գալու մասին։ Ինչպես հաղորդում է «Вести»-ն, խնդրագրերը ստորագրել են Տեխասի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի, Ալաբամայի, Ջորջիայի, Ինդիանայի, Միչիգանի, Թենեսիի, Լուիզիանայի, Կենտուկիի, Արկանզասի, Կոլորադոյի, Հյուսիսային Դակոտայի, Ֆլորիդայի, Օրեգոնի, Միսիսիպիի, Միսուրի և Մոնտանայի բնակիչները։
Այժմ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու մասին խնդրագրերը տեղադրված են Սպիտակ տան ինտերնետ էջում, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է սեփական խնդրանքն ուղղել երկրի կառավարությանը։
Հետաքրքրական է, որ երկրի կազմից դուրս գալուն կողմ են արտահայտվել մասնավորապես այն նահանգների բնակիչները, որտեղ անցած նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է հանրապետական Միթ Ռոմնին։