Լրահոս

13.11.2012 09:57


Թուրքիան և արաբական 6 պետություններ սիրիական ընդդիմությանը ճանաչել են որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ

Թուրքիան և արաբական 6 պետություններ սիրիական ընդդիմությանը ճանաչել են որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ 6 երկրներ Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ճանաչել են որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:

Հիշեցնենք, որ նախօրեին սիրիական ընդդիմության տարբեր միավորումների ներկայացուցիչներ պայմանավորվել էին ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ստեղծման վերաբերյալ, որը պետք է ներկայացնի Բաշար Ասադի բոլոր հակառակորդների շահերը: Փաստաթուղթը ստորագրել էր այդ թվում և Սիրիական ազգային խորհուրդը, որը նախկինում սիրիական ընդդիմության գլխավոր ներկայացուցիչն էր համարվում:

Թուրքիայի ԱԳՆ–ն ողջունել էր սիրիական ընդդիմության միավորումը.

«Այդ կարևոր քայլը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել ջանքերին, որոնք ուղղված են Սիրիայում ժողովրդավարական անցում իրականացնելու գործընթացի ավարտին, ժողովրդի օրինական սպասումների լույսի ներքո»:

Այս խորագրի վերջին նյութերը