Լրահոս

12.11.2012 12:55


Հ. Բագրատյան. «Ամեն տարի 100 հազ. հեռացողներից, մի 10 հազ.–ը գալիս է Հայաստան՝ հարազատներին տեսնելու, բայց դրանց համարում ենք զբոսաշրջիկ»

Հ. Բագրատյան. «Ամեն տարի 100 հազ. հեռացողներից,  մի 10 հազ.–ը գալիս է Հայաստան՝ հարազատներին տեսնելու, բայց դրանց համարում ենք զբոսաշրջիկ»

Զբոսաշրջության ոլորտի օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ օրենսդրական  նախաձեռնությունները մեկնաբանելով՝ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է.

–Հայաստանի զբոսաշրջությունն ունի երկու խնդիր. մեկը ավելացված արժեքի վերադարձն է մեկնելիս, մյուսը ազգային ավիափոխադրողի մոնոպոլիան վերադարձնելն է։ Մենք ունենք թանկ ավիատոմսեր, որը կազմում  է զբոսաշրջիկի ծախսերի 40 տոկոսը։ Այսպիսի «լավաշ» օրենքներ անընդհատ կարելի է ընդունել, կարելի է լսել, թե ինչպես էկոնոմիկայի նախարարը խոսում է տնտեսական աճի մասին, որն իրականում չկա... Կամ երբ հայրենադարձը գալիս է Հայաստան, ամեն տարի 100 հազ. հեռացողներից, բնականաբար, մի 10 հազ.–ը գալիս է Հայաստան՝ հարազատներին տեսնելու, բայց դրանց համարում ենք զբոսաշրջիկ։

Բագրատյանը կարծիք է հայտնել, որ եթե համայն հայության թիվն աշխարհում է կազմում է մոտ 10 մլն, և դրանից միայն 2,8 մլնն է ապրում Հայաստանում, ապա այս պարագայում Հայաստանը տարեկան պետք է ունենա 3,5-4 մլն զբոսաշրջիկ՝ այսօրվա 700 հազ.–ի փոխարեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը