Էպոսագետ Վ. Սեդրակյանը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածուական գրավի գումարը. «Եթե հետո չվերադարձնի, ես չեմ ուզի»
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում, այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատրաստակամություն է հայտնել վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ գրավը՝ 8 մլն դրամը.
–Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելով իր առաջադրման մասին՝ ասաց, որ հույս ունի գրավի գումարը հավաքել իր հայրենակիցներից` հանգանակության միջոցով: Ես` որպես հայրենակից և հայ մարդ, որոշեցի իմ աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Գումարը պատրաստ է, արդեն ծրարի մեջ է: Եթե նա համաձայնի, ինքս կտանեմ «Ժառանգության» գրասենյակ ու կհանձնեմ նրան։
Բանախոսը նշել է, թե ընտրություններից հետո կսպասի, որ Հովհաննիսյանը հետ վերադարձնի այդ գումարը, եթե, իհարկե, հաղթահարի անհրաժեշտ շեմը.
–Ընտրությունների արդյունքում եթե նա 5%-ի շեմը անցնի, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է հետ վերադարձնի գրավը, ապա նա հետ կտա իմ գումարը, եթե ոչ, ապա ես նրանից դա չեմ պահանջի։
Հարցին՝ էպոսագետին որտեղի՞ց այդքան գումար, որ կարողանա վճարել թե՛ իր, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի գրավը, Սեդրակյանը պատասխանել է.
–Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի անգամ իր ֆիլմի վրա ծախսել է ավելի շատ գումար, քան հատկացրել էր պետությունը: Նույն հարցին Նիկիտան պատասխանել է, որ իր անունը թույլ է տալիս ունենալ այնքան գումար, որքան պետք է ֆիլմ նկարելու համար: Ես հաղորդումներ եմ ունեցել էպոսի վերաբերյալ, սեմինարներ անցկացրել, հրապարակումներ ու վերլուծություններ տպագրել: Այս գումարը ես ունեմ ոչ թե հոնորարների, այլ իմ անունի շնորհիվ։

7or.am