Լրահոս

12.11.2012 11:55


Վրաստանի արտգործնախարար. «Կառավարության նախկին պաշտոնյաները տարբեր դեսպանատների մոտ վիզայի համար հերթի են կանգնել»

Վրաստանի արտգործնախարար. «Կառավարության նախկին պաշտոնյաները տարբեր դեսպանատների մոտ վիզայի համար հերթի են կանգնել»

Վրաստանի կառավարության նախկին պաշտոնյաները փորձում են երկրից ընտանիքների հետ հապշտապ հեռանալ։ Ռուսական «Վզգլյադի» փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն։

Նախարարը հայտարարել է, թե տարբեր դեսպանատների մոտ նախկին պաշտոնյաները մուտքի արտոնագիր ստանալու համար հերթ են կանգնում.

–Այդ մարդիկ խոսում են իրենց և իրենց ընտանիքների անդամների ֆիզիկական անվտանգության մասին և ստանում են տարբեր երկրների մուտքի արտոնագրեր։

 Նոր արտգործնախարարը հայտարարել է, որ նրանց, ովքեր որևէ հանցանք չեն գործել, ոչ մի վտանգ չի սպառնում, իսկ նրանք, ովքեր օրենք են խախտել, մուտքի արտոնագիրը չի փրկի։

Հիշեցնենք, որ  ներքին գործերի նախկին նախարարը, ով հեռացել էր երկրից, վերադարձել է և այժմ կալանավորված է՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը