Արևելյան Թիմորը ճանաչել է Կոսովայի անկախությունը: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Կոսովոյի ԱԳՆ-ն: Ճանաչման մասին նամակը ստացել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը:
«Մաղթում եմ, որ մեր երկրները, որքան հնարավոր է արագ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ»,–ասվում է Արևելյան Թիմորի արտգործնախարար Ժոզե Լուիս Գուտերիշի նամակում:
Արևելյան Թիմորը Հարավարևելյան Ասիայի մեկ մլն բնակչություն ունեցող երկիր է և համարվում է աշխարհի աղքատագույն պետություններից մեկը:
Հիշեցնենք, որ ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել է 91 երկիր:
Արևելյան Թիմորը ճանաչել է Կոսովայի անկախությունը