Ֆրանսիայում առաջարկում են նախագահին անձեռնմխելիությունից զրկել
Ֆրանսիայի քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը առաջարկում է թույլ տալ երկրի նախագահին լիազորությունների իրականացման ժամանակաշրջանում դատել՝ այսինքն զրկել նրան անձեռնմխելիությունից։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Հետաքրքրական է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է հենց նախագահ Օլանդի նախաձեռնությամբ։ Այն գլխավորում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը: Հանձնաժողովի առաջարկները երկրի ղեկավարին են փոխանցվել այսօր առավոտյան, ավելի ուշ այն ներկայացվել է լրագրողներին:
–Մենք չենք կարծում, որ հանցավոր գործողությունների համար, որոնք կատարվել են մինչև պաշտոնավարման շրջանը, կամ որոնք կապված չեն լիազորությունների կատարման հետ, երկրի նախագահը պետք է օրենքից վեր դասվի: Հանձնաժողովը առաջարկում է փոխել նախագահի անձեռնմխելիության սկզբունքը,–հայտարարել է Ժոսպենը:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովը անհնարին է համարում նախագահի հանդեպ նախնական կալանքի միջոցներ ձեռնարկելը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետության ղեկավարի ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին: