Լրահոս

10.11.2012 10:00


Ֆրանսիայում առաջարկում են նախագահին անձեռնմխելիությունից զրկել

Ֆրանսիայում առաջարկում են նախագահին անձեռնմխելիությունից զրկել

Ֆրանսիայի քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը առաջարկում է թույլ տալ երկրի նախագահին լիազորությունների իրականացման ժամանակաշրջանում դատել՝ այսինքն զրկել նրան անձեռնմխելիությունից։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Հետաքրքրական է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է հենց նախագահ Օլանդի նախաձեռնությամբ։ Այն գլխավորում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը: Հանձնաժողովի առաջարկները  երկրի ղեկավարին են փոխանցվել այսօր առավոտյան, ավելի ուշ այն ներկայացվել է լրագրողներին:

–Մենք չենք կարծում, որ հանցավոր գործողությունների համար, որոնք կատարվել են մինչև պաշտոնավարման շրջանը, կամ որոնք կապված չեն լիազորությունների կատարման հետ, երկրի նախագահը պետք է օրենքից վեր դասվի: Հանձնաժողովը առաջարկում է փոխել նախագահի անձեռնմխելիության սկզբունքը,–հայտարարել է Ժոսպենը:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը անհնարին է համարում նախագահի հանդեպ նախնական կալանքի միջոցներ ձեռնարկելը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետության ղեկավարի ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին:

Այս խորագրի վերջին նյութերը