Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայից կհեռանա ու կապրի Բելգիայում. պատճառը Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունն է
Ֆրանսիայում այս տարվա մայիսին Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ սոցիալիստական ուժերի իշխանության գալուց ի վեր լրատվամիջոցներում հաճախակի են հայտնվում լուրեր այն մասին, որ բազմաթիվ հարուստ ու ճանաչված ֆրանսիացիներ հեռանում են երկրից։ Այս մասին գրում է «Եվրոմագը»։
Ավելի վաղ Ֆրանսիայից հեռացել էր Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Արնոն։ Այժմ հաղորդվում է, որ նույն քայլին է դիմելու աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով արդեն Բելգիայում բնակարան է գնել ու պատրաստվում է հաստատվել այդ երկրում։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Օլանդի նախաձեռնությամբ 75%-ով բարձրացվել է գանձվող հարկերի չափը Ֆրանսիայի այն քաղաքացիների համար, ովքեր տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեն։ Ապահովված ֆրանսիացիների համար այդ քաղաքականությունն ուղղակի անընդունելի է։