Լրահոս

09.11.2012 11:17


«Ադրբեջանը պատերազմի վերսկսման առիթ է փնտրում». Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Wall Steet Journal»–ին

«Ադրբեջանը պատերազմի վերսկսման առիթ է փնտրում». Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Wall Steet Journal»–ին

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Wall Street Journal» թերթին, որի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը պատրաստվում է  պատերազմի ու հարմար պահ է փնտրում դրա համար։ Միաժամանակ, պարբերականի հետ զրույցում Սերժ Սարգսյանը զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան «անհամաչափ ուժեղ պատասխան».

«Ցավոք, ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Ես մտահոգված եմ, որ նման սխալը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն ամենամեծ վնասը կհասցվի Ադրբեջանի ժողովրդին։ Մենք կողքից չենք հետևի, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վնաս հասցվի»։

Պարբերականը հիշեցնում է, որ ռազմական հռետորաբանությունն ակտիվացել է օգոստոսին, «երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես հերոս ընդունեց Ռամիլ Սաֆարովին՝ ադրբեջանցի սպա, ով 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացի ընթացքում կացնահարել էր հայ սպային»։

Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանում կարող է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը նվազեցնելու գործում.

 «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային ազդեցությունը չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,-ասել է ՀՀ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը