Լրահոս

09.11.2012 10:50


Ահմադինեժադ. «Միջուկային զենքի կիրառման դարաշրջանն անցել է»

Ահմադինեժադ. «Միջուկային զենքի կիրառման դարաշրջանն անցել է»

–Միջուկային զենքի կիրառման դարաշրջանն անցել է։ Այժմ միջուկային ռումբերն անօգուտ են, և նրանք, ովքեր միջուկային զենք են կուտակում, հետ են մնում ժամանակակից քաղաքական իրականությունից և մտավոր զարգացումից,–«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահն Մահմուդ Ահմադինեժադը՝ Ինդոնեզիայում ժողովրդավարությանը նվիրված համաժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Ահմադինեժադը հերթական անգամ վստահեցրել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել.

–Իրանցի ժողովուրդը չի փորձում միջուկային ռումբ ունենալ։ Եվ նա այդ անհրաժեշտությունը չունի։ Մեզ պետք չէ միջուկային զենք՝ պաշտպանվելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը