Լրահոս

09.11.2012 09:55


Եվրոպայի լիգա. «Ռուբին»–ը հաղթեց ադրբեջանական «Նեֆթչի»–ին

Եվրոպայի լիգա. «Ռուբին»–ը հաղթեց ադրբեջանական «Նեֆթչի»–ին

Երեկ կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ մրցափուլի հանդիպումները, որի շրջանակներում  հանդիպեցին Ռուսաստանի Կազանը ներկայացնող «Ռուբին»–ը և ադրբեջանական «Նեֆթչի»–ն (Բաքու): Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ  «Ռուբինի»։ Խաղն անցկացվում էր Ադրբեջանում։

Ռուսաստանը ներկայացնող մյուս ակումբը՝ Մախաչկալայի «Անժի»–ն, 1։0 հաշվով առավելության հասավ բրիտանական «Լիվերպուլ»–ի նկատմամբ։

Մրացփուլի առավել առանցքային խաղերից կարելի է ընդգծել «Նապոլի»–«Դնեպր» հանդիպումը, որտեղ իտալական ակումբը 1։2 հաշվով պարտվելիս կարողացավ ի վերջո խաղն ավարտել 4։2՝ իր օգտին հաղթական հաշվով։ Դրամատիկ պայքարում անցավ նաև «Ատլետիկ Բիլբաո»–«Լիոն» հանդիպումը, որտեղ համառ պայքարում ֆրանսիական ակումբը մրցակցին հաղթեց 3։2 հաշվով։ Անակնկալ կերպով պարտվեց Մադրիդի «Ատլետիկո»–ն, որը 0։2 հաշվով զիջեց պորտուգալական «Ակադեմիկա»–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը