Իվանիշվիլին սպասում է, թե Օբաման երբ պաշտոնական հրավեր կուղարկի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Բարաք Օբամային: Նա շնորհավորական նամակ է հղել, որում հաջողություններ է մաղթել այն կարևոր առաքելությունում, որն ԱՄՆ նախագահի պաշտոնում սպասվում է Բարաք Օբամային: Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը։
Իվանիշվիլին հույս է հայտնել, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները հետագայում էլ ավելի կխորացվեն։ Նշվում է, թե Իվանիշվիլին պատրաստվում է իր ամերիկյան այցին՝ ընդգծելով, որ սպասում է պաշտոնական հրավերի:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս հայտնի կդառնա իր առաջիկա վաշինգտոնյան այցի օրը, և քանի որ ընտրություններում հաղթել է Բարաք Օբաման, ուստիև կարիք չկա սպասել նոր նախագահի երդման արարողությանը: Իվանիշվիլին հավելել է, որ ամերիկացիները Վրաստանի մեծ բարեկամն են, և անկախ նրանից, թե ով է իշխում ԱՄՆ-ում՝ դեմոկրատները, թե հանրապետականները, ԱՄՆ-ը շարունակելու է օգնել Վրաստանին։