Գվատեմալայում հզոր երկրաշարժը 48 մարդու կյանք է խլել. զոհերի թիվն աճում է
Գվատեմալայի հանրապետությունում 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 48 մարդ զոհվել է։ Վիրավորները 155–ն են, գրեթե 100 մարդ համարվում է անհայտ կորած։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Աղետի վայր են ուղարկվել ուղղաթիռներ, տուժածների համար սնունդ է մատակարարվում։ Իշխանություններն այնտեղ են ուղարկել նաև ավելի քան 2000 զինվորականների, ովքեր օգնում են փլատակների մաքրման հարցում և պահպանում են հասարակական կարգը։
Երկրի նախագահ Պերես Մոլինան հաղորդել է, որ Գվատեմալայի կառավարությունն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները տուժածներին օգնություն հատկացնելու համար։ Նա շնորհակալություն է հատնել Վենեսուելայի և Իսպանիայի իշխանություններին, որոնք առաջինն են պատրաստակամություն հայտնել գվատեմալացիներին մարդասիրական օգնություն հատկացնել։ Օգնության պատրաստակամություն են հայտնել նաև հարևան Սալվադորի, Հոնդուրասի և Պանամայի կառավարությունները։ Նախագահի խոսքով՝ վերջին 36 տարում սա Գվատեմալայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր։