Արմեն Մարտիրոսյան. «Այս բյուջեն կրկնում է նախկին բյուջեների տրամաբանությունը»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին։
Խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավիրած հակակոռուպցիոն խորհրդակցության մասին, Մարտիրոսյանը նշել է, թե դա կարող է որպես փիառ քայլ դիտարկվել։
–Այն խորհդրակցությունը, որը հրավիրեց վարչապետը, դա կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ միայն առաջին քայլը այդ ուղղությամբ, սակայն այն կարող է լինել նաև նախագահական ընտրություններին ընդառաջ փիառ քայլ,-ասել է բանախոսն ու հավելել, որ եթե իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում հերթական նմանակումն անի, ապա դա բումերանգի ներգործությամբ կհարվածի հենց իշխանություններին:
Պատասխանելով 2013թ. բյուջեի մասին հարցին՝ Մարտիրոսյանն ասել է.
–Այս բյուջեն կրկնում է նախկին բյուջեների տրամաբանությունը և ոչ մի բանով չի տարբերբվում նախկին բյուջեներից։ Այն հասարակ քաղաքացուն ոչ մի բան չի տալու. պետք է սկսել ստվերի կրճատումից: Կա ստվերի շատ ավելի մեծ դաշտ, պետք է քաղաքական կամք` այդ ստվերի դեմ պայքարելու համար:

7or.am