Լրահոս

06.11.2012 11:49


ՌԴ–ն Ղրղըզստանին 1 մլրդ դոլարից ավելի գումար կտրամադրի՝ ռազմական ծախսերի համար. վա՞րկ, թե՞ անվերադարձ

ՌԴ–ն Ղրղըզստանին 1 մլրդ դոլարից ավելի գումար կտրամադրի՝ ռազմական ծախսերի համար. վա՞րկ, թե՞ անվերադարձ

Ռուսաստանը պատրաստ է Ղրղզստանին և Տաջիկստանին 1,5 մլրդ դոլար տրամադրել ռազմական ծախսերի համար։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝  հղում անելով աղբյուրներին։  

Ըստ թերթի տվյալների՝ 1,1 մլրդ նախատեսվում է ծախսել ղրղզական բանակի վերազինման համար, ընդ որում՝ խոսքը վարկավորման մասին չէ։ Ռուսական զենքի առաջին խմբաքանակը, ինչպես սպասվում է, Ղրղզստան կուղարկվի 2013թ. ամռանը։ Բիշքեկը հույս ունի ստանալ ոչ միայն հրազեն, այլ նաև ռազմական մեքենաներ, ուղղաթիռներ, դաշտային և ստացիոնար հոսպիտալներ, մոտոտեխնիկա և այլն։

Եվս 200 մլն դոլար կտրամադրվի Տաջիկստանի զինված ուժերին։ Այդ գումարը նախատեսվում է ծախսել հակաօդային պաշտպանության և ռազմական տեխնիկայի վերազինման համար։ Ռուսաստանը պատրաստ է Դուշանբեին տրամադրել նաև 200 մլն դոլար՝ նավթամթերքի մատակարարման համար։

Այս խորագրի վերջին նյութերը